Կառավարությունը կհրաժարվի հիպոտեկային վարկի գծով եկամտահարկի վերադարձի ծրագրից

Կառավարությունը կհրաժարվի հիպոտեկային վարկի գծով եկամտահարկի վերադարձի ծրագրից

Կառավարությունը կհեռանա հիպոտեկային վարկի գծով եկամտահարկի վերադարձի ծրագրից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 22-ին ասել է էոկնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշել է, որ այդ ծրագիրը կփոխարինվի եկամուտների համընդհանուր հայտարարագրմամբ, որը կդառնա ավելի արդյունավետ մեխանիզմ, քանի որ թույլ կտա իջեցնել հարկերը առողջապահության, կրթության ոլորտներում եւ անշարժ գույք գնելիս։

 «Այլ գործիք կդառնա հիպոտեկային վարկի տոկոսադրույքի զգալի իջեցումը»,- նշելէպաշտոնյան։

Քերոբյանը հավաստիացրել է, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի շինարարական հատվածը դառնա ակտիվ, մանավանդ որ Հայաստանում տեմպերը հեռու են այն ցուցանիշներից, որոնք թույլ կտային թարմացնել հնացած բնակֆոնդը։

 «Խնայված միջոցները կուղղվեն սոցիալական ծրագրերի իրականացմանը եւ առկա մարտահրավերների հաղթահարմանը»,- նշել է նա։