Բաքվում կալանավորել են Ռաշիդ Բեգլարյանին

Բաքվում կալանավորել են Ռաշիդ Բեգլարյանին

Բաքվում կալանավորել են  արցախցի Ռաշիդ Բեգլարյանին։ Նրան թշնամի երկրի իշխանությունները մեղադրում են Խոջալուի իրադարձությունների մասնակցության համար։

Նրան մեղադրանք են առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգքրի 5 հոդվածների հատկանիշներով՝ «ռազմագերիներին և միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված այլ անձանց խոշտանգելու, ինչպես նաև խաղաղության և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների, ռազմական հանցագործությունների մասնակցելու և այլնի համար»։