Բաքվում զինված հարձակումը ծրագրված էր իսրայելի դեսպանատան վրա

Բաքվում զինված հարձակումը ծրագրված էր իսրայելի դեսպանատան վրա

Հայտնի է, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում որ օտարերկրյա պետության դեսպանատան վրա ծրագված զինված հարձակումն են կանխել: Ինչպես հայտնում է jpost.com-ը, խոսքն Իսրայելի դեսպանատան մասին է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված անձը փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել և վնասել ներսում գտնվող մարդկանց։

Ինչպես նկատում է jpost.com-ը, այս շաբաթվա ընթացքում սա արտերկրում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի երկրորդ դեպքն է: