«Բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ». Քիմիայի դեկանը պայթյունից հետո անեկտդոտ պատմեց

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե մանրամասների չի տիրապետում՝ ինչից է բռնկվել ԵՊՀ 1-ին մասնաշենքի հրդեհը։
«Նկուղում որևէ լաբորատոր սարքավորում դրված չի, ես նկուղի հետ գործ չունեմ։ Ես տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչ է կատարվել նկուղում»,-ասաց նա։
Դեկանը լրագրողների հարցերին չէր ուզում պատասխանել՝ նշելով, թե դրա համար կան համապատասխան մարդիկ։
Հարցին, թե ֆակուլտետում ինչ հաճախականությամբ են ստուգումներ եղել, դեկանը պատասխանեց, թե դրա համար հատուկ մարդիկ կան համալսարանում, իրենցից պետք է հարցնել։
Դիտարկմանը, թե նկուղը ծառայել է որպես հանդերձարան՝ դեկանն արձագանքեց.
«Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ք էդ անեկդոտը»։