Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել, քանի որ կասկած է եղել, որ կոռուպցիոն գործարքի մաս է. Վրթանեսյան

Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել, քանի որ կասկած է եղել, որ կոռուպցիոն գործարքի մաս է. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պորտուգալիայի վարչապետն անցյալ շաբաթ հրաժարական էր տվել, քանի որ ինչ-որ կոռուպցիոն գործով ոստիկանության գաղտնալսման մեջ իր անունն է հնչել։ Ինքը չի եղել, այլ ընդամենը իր անունն է հնչել։

3 ժամկետով պաշտոնավարած վարչապետ։

Ասել է. «Ես ոչ մի կոռուպցիոն թեմաներում չկամ, բայց եթե սենց կասկածներ կան, ուրեմն ես չեմ կարող շարունակել պաշտոնավարումս»։

Ու հիմա արտահերթ ընտրություններ են լինելու, որոնց ինքը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը։

Իսկ երեկ հայտնի է դարձել, որ գաղտնալսման մեջ ոչ թե իր, այլ էկոնոմիկայի նախարարի անունն է հնչել (անունները շատ նման են. վարչապետինը՝ Անտունիո Կոշտա, էկոնոմիկայի նախարարաինը՝ Անտոնիու Կոշտոյ)։

Տեսե՛ք, մարդը ո՛չ պատերազմ է պարտվել, ո՛չ Պորտուգալիայի տարածքներից «բանավոր ըմբռնմամբ» հանձնել է հարևաններին, ո՛չ զորքին հրաման է տվել չկրակելու, երբ թշնամին հարձակվում էր, ո՛չ սահմանադրությունն է պարբերաբար ոտնակոխ անում, ո՛չ էլ Պորտուգալիայի 100 հազար քաղաքացու կամայական որոշմամբ զրկում է քաղաքացիությունից, որպեսզի հաջորդ ընտրություններին հանկարծ իր դեմ չքվեարկեն...

Ծը... Ընդամենը կասկած է եղել, որ գուցե ինչ-որ կոռուպցիոն գործարքի մաս է։ Կասկած։ Որը հետո հերքվել է»։