ԱՄՆ Պետդեպի և Կոնգրեսի անդամներին զեկույց է ուղարկվել Հայաստանի քաղբանտարկյալների վերաբերյալ. Tert.am
Tert.am-ը գրում է․ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, օրեր առաջ ԱՄՆ Պետդեպի, ինչպես նաև Կոնգրեսի երկու պալատների առանցքային անդամներին՝ այդ թվում հայկական հանձնախմբի անդամներին ուղարկվել է զեկույց, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին և քաղբանտարկյալների խնդրին:
Մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, Տաթևիկ Վիրաբյանի, Գրիգորի Խաչատուրովի և այլոց դեմ կարված ապօրինի գործերի վերաբերյալ:
Զեկույցի նպատակն է կոնգրեսի ազդեցիկ անդամներին տեղեկացնել Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդական գործընթացների մասին:
Նմանատիպ զեկույց ստացել են նաև ԵՄ մի շարք երկների կառավարություններ և օրենսդիր մարմնի առանցքային դեմքեր: