Հայաստանը Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք օկուպացիայի մեջ են. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք օկուպացիայի մեջ են. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջնագրի ձեւով Հայաստանից պահանջում է 8 «օկուպացված» գյուղ։ Պահանջը ներկայացված է գերատեսչության հայտարարությունում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, նոյեմբերի 9-ի առիթով արված հայտարարությունում հավաստիացվում է, որ «Հայաստանը ընտրել է խաղաղության համաձայնագրի բանակցություններին խոչընդոտելու ուղին՝ շարունակելով ռազմաքաղաքական սադրանքները եւ ականապատումը, նախկինի պես ստեղծում է սպառնալիք խաղաղության գործընթացի, մեր քաղաքացիների կյանքի համար, խանգարում է տարածաշրջանում վերականգնման եւ վերակառուցման աշխատանքներին։

Հայկական կողմը, ի հեճուկս ստանձնած պարտավորությունների, ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել հայկական զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հիմնական սպառնալիքն են, այլեւ շարունակել է նրանց նյութական եւ ֆինանսական աջակցությունը, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի եւ ականների անօրինական առաքումը Ադրբեջանի տարածք։ Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։

Հիշեցնենք, որ խոսքը 8 այսպես կոչված անկլավային գյուղերի մասին է Տավուշի և Արարատի մարզերում։