Մեքենա ներմուծողների ընտանիքները կզրկվեն ապրուստի միջոցից. Սարգիս Տեր-Եսայան

Մեքենա ներմուծողների ընտանիքները կզրկվեն ապրուստի միջոցից. Սարգիս Տեր-Եսայան

Սարգիս Տեր-Եսայանը գրում է.

«Մեքենա ներմուծող-գործարարների ընտանիքները կզրկվեն ապրուսի միջոցից: Շնորհիվ հայաստանյան իշխանությունների՝ այլևս Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մեքենաները մաքսազերծվելու են։ Սա նշանակում է մեքենա ներմուծողների բիզնեսի համար, մեղմ ասած, լուրջ խոչընդոտ, ինչը զգալիորեն կնվազեցնի նաև հյուրանոցային բիզնեսի առևտրաշրջանառությունը, արագ սննդի կետերում ևս զգալի անկում կունենանք և վերջապես եկամտհարկը դեպի ՀՀ պետբյուջե զգալիորեն կպակասի, դե էլ չեմ խոսում, որ տաքսիստներն էլ իրենց հերթին կզրկվեն ,,տուրիստ,, ուղևորներից։ Բոլոր ոլորտներում անհեռատես դիվանագիտությունը վնասակար է»։