Ադրբեջանցիները հստակ խոստովանում են, որ Արծվաշենը վերադարձնել չեն պատրաստվում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանցիները հստակ խոստովանում են, որ Արծվաշենը վերադարձնել չեն պատրաստվում․ Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում գրում է․

Ադրբեջանական փորձագիտական ու լրագրողական համայնքը քննարկում է ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող ուղիների վրա առկա ստրատեգիական տարածքների հանդեպ ագրեսիայի գնալու հարցը։ Բնական է՝ հստակ խոստովանում են, որ Արծվաշենը վերադարձնել չեն պատրաստվում։ Ավելին, իրենց տրամաբանությամբ՝ հետո պետք է ագրեսիա ձեռնարկել Սյունիքի ուղղությամբ։

Իրենց բոլոր գործողություններում ադրբեջանցիները օգտվում են Փաշինյանի հայտարարություններից։