Փաշինյանն Ադրբեջանի 86.600 ք/կմ-ն վերցրել է սովետական հանրագիտարանից
«Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` համապատասխանաբար 29.800 ք/կմ և 86.600 ք/կմ։ Մեր հայացքից չի վրիպել, որ այս թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա ու թիրախ է դառնում։ Այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել են Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքների մասին արձանագրումները․ այնտեղ գրված է՝ Հայաստանի Հանրապետություն 29 800 ք/կմ Ադրբեջանական՝ 86 600 ք/կմ։ Ես այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ նայեցի, օրինակ, դա արձանագրված է Հանրագիտարանի 1977 թվականի հրատարակություններում»,- 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Փաշինյանը։