Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց դեռ չկա. Պեսկով

Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց դեռ չկա. Պեսկով

«Ստույգ փոխըմբռնում դեռ չկա, մենք շարունակում ենք շփումները»,-. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Մոսկվայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին։

«Դեռևս հստակ պատկերացում չկա Երևանի և Բաքվի միջև Մոսկվայում խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է շփումները կողմերի հետ», - նշել է Պեսկովը։