Ալիեւը պնդում է, որ Արցախում «թաքնվում են որոշակի խմբեր»

Ալիեւը պնդում է, որ Արցախում «թաքնվում են որոշակի խմբեր»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո, որի հետեւանքով ավելի քան 100 000 հայեր ստիպված լքեցին իրենց հայրենիքը,  այնտեղ «թաքնվում են որոշակի խմբեր»։

«Սեպտեմբերի 20-ից հետո եղել են զինված սադրանքներ Ղարաբաղում։ Տարածքը բավական մեծ է, լեռնային, անտառապատ, ուստի մեզ ժամանակ է պետք, որպեսզի լիովին մաքրենք տարածքն ավազակախմբերից։ Ահա, ըստ էության, հարցի պատմությունն այսպիսին է»,- ասել է նա։