Պատերազմի մեջ գտնվող Զելենսկին Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգությունը

Պատերազմի մեջ գտնվող Զելենսկին Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգությունը

Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գրանադայում կարճ հանդիպում են ունեցել, որը  Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարների առաջին հանդիպումն է։  Ըստ էության Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։  Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի առաջնորդը։

«Մեր առաջին հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես մեր ուշադրությունը կենտրոնացրինք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և իր ժողովուրդների հետ բարեկամական հարաբերություններով»,– գրել է Զելենսկին։

Նա տեղեկացրել է, որ քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը։