Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի դեմ. իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի դեմ. իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամյան իր ալիքում գրել է.

 «Ադրբեջանը կրկին հարձակում է սկսել Արցախի դեմ։ Այս իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում։

ՀՀ իշխանություններին խորհուրդ եմ տալիս չկրկնել նախկին սխալները և

 ա) շատ արագ ճանաչել Արցախի անկախությունը

 բ) ռազմական օգնություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը

 գ) վերջ տալ աշխարհաքաղաքական էժան խաղիկներին ու շահագրգիռ կողմերի հետ միասին Ադրբեջանին զսպելու իրական աշխատանք տանել»: