Ուղիղ միացումներ՝ Երևանի բոլոր 10 ընտրական հանձնաժողովներից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Երևանի ավագանու ընտրություններում չստանալով բավարար ձայներ իշխանությունը միայնակ կազմելու համար, պահանջել է քվեաթերթիկների վերահաշվարկ։
Այժմ Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի է ունենում վիճակահանություն՝ յուրաքանչյուր ընտրատեղամասից առնվազն 3 ընտրատեղամասի քվեաթերթիկները վերահաշվարկելու համար։
Նշենք, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցություններին կոալիցիա կազմելով առավելություն ստանալու համար պակասում է 300-ից պակաս քվե։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։