Ինչպես է Իջևանի թիվ 5 դպրոցի փոխտնօրենը հայտնվել Ավինյանի քարոզարշավին․ «Իրավունք»

Ինչպես է Իջևանի թիվ 5 դպրոցի փոխտնօրենը հայտնվել Ավինյանի քարոզարշավին․ «Իրավունք»

«Իրավունքը» շարունակում է տեղեկություններ ստանալ, թե հեռավոր մարզերից ովքեր են սեպտեմբերի 15-ին մասնակցել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավի վերջին քայլերթ-հանրահավաքին:

Պարզվում է՝ հնդիկներից, պակիստանցիներից զատ՝ ցույցին մասնակցել է նաեւ Իջեւանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի փոխտնօրեն Թագուհի Աղասարյանը, որը նաեւ հայտնվել էր տեսախցիկների առաջ եւ չէր կարողացել թաքցնել, որ Տավուշից է եկել:

Ուշագրավ է այն, որ ընկեր Աղասարյանը սոցցանցերում երբեք աչքի չի ընկել իր քաղաքական ակտիվ դիրքորոշումներով, իսկ թե ինչու էր հանկարծ իր մոտ նման «ցանկություն» առաջացել Իջեւանից հասնել Երեւան՝ Ավինյան Տիգրանի հետ փողոցները չափչփելու համար, առնվազն կարելի է կասկածել, որ հրահանգը եղել է «վերեւներից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում