Կարող ենք օգնել Հայկ Մարությանին, որ դառնա քաղաքապետ, եթե կիսում է մեր սկզբունքները. Անդրանիկ Թևանյան

Կարող ենք օգնել Հայկ Մարությանին, որ դառնա քաղաքապետ, եթե կիսում է մեր սկզբունքները. Անդրանիկ Թևանյան



«Մայր Հայաստան» դաշինքը դեռ չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Ուղղակի բանակացություններ չկան, մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ, մեր մոտեցումը հետևյալն է՝ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափեր այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով», - ասաց նա: