Թալինից մարդկանց բերել են Երևան, հրահանգել բուկլետներ բաժանել, ապա մասնակցել ՔՊ քայլերթին. ArmLur.am

Թալինից մարդկանց բերել են Երևան, հրահանգել բուկլետներ բաժանել, ապա մասնակցել ՔՊ քայլերթին. ArmLur.am

ArmLur.am-ը գրել է.

«Մենք արդեն գրել ենք, որ ՀՀ մարզերից ՔՊ-ի սպասելիք երթին մարդկանց են բերում։ ArmLur.am-ի ձեռքում հայտնվել  է ձայնագրություն, որտեղ, ըստ երևույթին, ՔՊ վստահված անձինք աշխատակիցներին նստեցրել են մեքենաները և ուղղուրդում են քաղաքացիներին ասելով․

«Շատ ծանր չտանեք, մարդիկ կարող ա բուկլետը ճղեն, շպրտեն ձեր դեմքին»:

Առավոտյան ժամը 10։00-ից Թալին քաղաքից մարդկանց բերել են Երևան, հրահանգել թակել դռները և բուկլետներ բաժանել, ապա մասնակցել ՔՊ քայլերթին։

ArmLur.am-ը  փորձեց կապվել համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան։