Տեսնես էդ ի՞նչ էր ասել հարցազրույցի ժամանակ Նիկոլը, որ Էրդողանի հետ խոսելուց հետո չհրապարակվեց. Հովհաննես Հարությունյան

Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հետաքրքիր հանգամանք, որը բավարար ուշադրության չարժանացավ.
Երկու օր առաջ, ամսի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում լուր տարածվեց, որ վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը և, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան, որը հաստատեց նաև Նիկոլի ընտանեկան լրատվամիջոցը՝ Հայկական ժամանակը։
Այնուհետև, ժամը 16:00-ի սահմաններում հաղորդվեց Նիկոլի և Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
Երեկոյան, ժամը 22:00-ին Հ1-ի եթերով հեռարձակվեց Փաշինյանի հարցազրույցը, բայց ոչ թե այն հարցազրույցը, որի մասին հայտարարվել էր արդեն, այլ ուղիղ եթերով նոր հարցազրույց տվեց Փաշինյանը։
Ակնհայտ է, որ Էրողանի հետ հեռախոսազրույցը ինչ-որ հանգամանքներ է փոխել, և որից հետո Փաշինյանը փոշմանել է և նոր հարցազրույց է տվել։
Տեսնես էտ ի՞նչ էր ասել հարցազրույցի ժամանակ նիկոլը, որ Էրդողանի հետ խոսելուց հետո չհրապարակվեց։