Փաշինյանին իշխանության են բերել Թուրքիայի և ԱՄՆ-ի հետախուզական ուժերը. Սեմյոն Բաղդասարով

Փաշինյանին իշխանության են բերել Թուրքիայի և ԱՄՆ-ի հետախուզական ուժերը. Սեմյոն Բաղդասարով



Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժություններին:

«Մեզ փորձում են համոզել, որ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները իրենց բնույթով  սովորական բնույթ են կրում, բայց նման են հետախուզական գործողությունների Ռուսաստանի սահմանների մոտ: Այս զորավարժությունները ապագայում խնդիրներ կստեղծի Իրանի համար»

Բաղդասարովն անդրադարձել է նաև ՀՀ իշխանությունների քայլերին՝ նշելով, որ Փաշինյանը ռուսաֆոբ է, որն ատում է սեփական ժողովրդին: Նրան իշխանության են բերել Թուրքիայի և ԱՄՆ հետախուզական ուժերը: