Թշնամին կրակ է բացել Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։