Թուրքիան, Ուկրաինան դատապարտել են, իսկ պաշտոնական Երևանից էլ, մինչ օրս, չեն շնորհավորել Արցախի նախագահի ընտրությունը. Մանուկյան

Թուրքիան, Ուկրաինան դատապարտել են, իսկ պաշտոնական Երևանից էլ, մինչ օրս, չեն շնորհավորել Արցախի նախագահի ընտրությունը. Մանուկյան



Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանը։խորհրդարանի ամբիոնից դիմելով Արցախում ապրող մեր հայրենակիցներին «Հայստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. « ԱԺ մեկնարկող նստաշրջանի օրակարգում, թերևս, կարող էր առաջին կետով լինել՝ շաբաթ օրն Արցախի ԱԺ-ում Արցախի Հանրապետութան նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված՝ ՀՀ խորհրդարանի կողմից ողջույնի և շնոհավորանքի խոսք հղելու հարցը… այս բարձր ամբիոնից  ողջունում եմ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, որոնց ներկայացնող մարմինը՝ Աժ-ը հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքը գիտակցելով Արցախի Հանրապետության  նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին:

Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր մարտահրավերները դիմագրավելու համառտություն և կամք: Որոշ երկրներ՝ Ուկրաինան , Թուրքիան դատապարտել են այս ընտրությունները,  որքան է զարմանալի է, պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախի նորընտիր նախագահին չի ուղղվել»,«ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: