Ուսանողներն Արցախի դրոշը ծածանեցին մայր բուհի պատուհանից՝ ողջունելով «Մայր Հայաստան» դաշինքի անդամներին

Ուսանողներն Արցախի դրոշը ծածանեցին մայր բուհի պատուհանից՝ ողջունելով «Մայր Հայաստան» դաշինքի անդամներին



Այսօր «Մայր Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ԵՊՀ-ի մասնաշենքի պատուհանից ուսանողները ծածանեցին Արցախի դրոշը՝ այդպես ողջունելով դաշնքի անդամներին:

Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նախ ողջունեց այդ ուսանողին, ապա ասաց. «Արցախը մեր աջակցության կարիքն ունի, և այսպիսի դրոշներ մենք պետք է տեսնենք մեր քաղաքի բոլոր շենքերում, բոլոր օբյեկտներում և ամենուրեք: Հայաստանն ու Արցախը մեկ միասնական համակարգ են և դա քանդողը պետական դավաճան է: Մենք պետք է միասնական վերջ դնենք Նիկոլ Փաշինյանի ստի ու կեղծիքի իշխանությանը, եւ ապահովենք անվտանգություն ու խաղաղություն մեր երկրի համար: Մենք ասում ենք՝ ուսանողությունը պետք է ոտքի կանգնի և տեր կանգնի մեր հայրենիքին»: