Շիրակի ողբերգական վթարից տուժաներից մեկը դուրս է գրվել

Շիրակի ողբերգական վթարից տուժաներից մեկը դուրս է գրվել

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:

1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: