Ահազանգ․ կա մտավախություն, որ բռնության դեպքը ուզում են օգտագործել Ստամբուլյան կոնվենցիայի համար

Ահազանգ․ կա մտավախություն, որ բռնության դեպքը ուզում են օգտագործել Ստամբուլյան կոնվենցիայի համար

Համացանցում լայնորեն տարածված սարսափելի տեսանյութը, որտեղ մայրը բռնություն է գործադրում անչափահաս դստեր նկատմամբ, մեծ զայրույթ է առաջացրել։ Բայցև շատերը մտավախություն են հայտնում, որ այս դեպքը կարող է պատրվակ հանդիսանալ ապազգային օրակարգերի, մասնավորապես՝ Ստամբուլյան կոնվենցիայի կրկին առաջ բերման համար։

Սահմանադրական իրավունքի մասնագետ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ գրում է․

«Երեխայի նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք բացահայտելու և դրա համար պատասխանատվության լիարժեք իրավական հիմքեր կան, ուղղակի գործել է պետք, ուստի հուսանք, որ տեսանյութի հրապարակման պահը չի ընտրվել` ընտանիքի հիմքերը խարխլող խայտառակ ստամբուլյան կոնվենցիան առաջ մղելու նկրտումներով...»։