Հակաօրինական տուգանքներ․ Ոստիկանությունը դատարաններում հերթով պարտվում է

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում երկու գրառում է արել արգելված վայրերում ծխելու համար ոստիկանական տուգանքների չեղարկման վերաբերյալ․
Ներկայացնում ենք գրառումները․
«ՀՀ Վարչական դատարանը ՎԴ2/0113/05/23 գործով Իմ կազմած վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի Սասուն Զալիբեկյանի պահանջը և անվավեր է ճանաչել իբր թե արգելված վայրում ծխելու համար ոստիկանության կողմից նրա նկատմամբ 50000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին Ոստիկանության՝ 2023 թվականի փետրվարի 4-ի թիվ 54 որոշումը, ինչպես նաև պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը հօգուտ Սասուն Զալիբեկյանի վճարել 5400 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցում»: