Երեխային կտտանքների ենթարկած կինը կարող է ազատազրկվել 14-25 տարի ժամկետով. փորձագետ

Երեխային կտտանքների ենթարկած կինը կարող է ազատազրկվել 14-25 տարի ժամկետով. փորձագետ

Երեխային կտտանքների ենթարկած կնոջ նկատմամբ պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը:
«Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մայրը կտտանքների է ենթարկում դստերը։ «Այն, որ նման արարք կատարողը անձ չէ, այլ գոյ, որը մարդակյին ոչինչ չունի, չի վիճարկվում կամ քննարկվում: Քննարկեմ լոկ իրավական գնահատականի մասով:

Այդ նյութում բացահայտ հանցագործություններն այնքան շատ են, որ հերթով անդրադառնամ: Առերեւույթ առկա են հետեւյալ հանցակազմերը՝ 1) ՀՀ քր. օր.-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետեր՝ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ եւ առանձին դաժանությամբ (չեմ բացառում նաեւ 6-րդ կետը՝ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), ինչը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով, 2) ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդված 2-րդ կամ 3-րդ մաս՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որի կոնկրետ մասը եւ կետը կորոշվի երեխայի տարիքից ելնելով, եւ պատժվում է ազատազրկմամբ 5-10 կամ 8-15 տարի ժամկետով: 3) ՀՀ քր. օր.-ի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը՝ անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով, ինչը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով, 4) ՀՀ քր. օր.-ի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով: Չեմ բացառվում, որ լինեն նաեւ այլ հանցագործություններ, ինչը կպարզվի քննության ժամանակ:

Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով: Հ.Գ. Սակայն երեխայի հանդեպ ոչ պակաս ԿՏՏԱՆՔ էր նրա դեմքը ցուցադրելով տեսանյութը տարածելը: Հասարակություն մի պիտակավորեք երեխային, նա դեռ Հայաստանյան իրականությունում պետք է ապրի, մի դարձրեք նրան բուլինգի զոհ, մի ենթարկեք երկրորդային զոհականացման, մի խարանեք իրան... Անհապաղ պետք է հեռացվի այդ նյութը համացանցից...»,- գրել է Թումասյանը: