2 տարի առաջ այս օրերին Վահան Քերոբյանը խաբեց վարորդներին

2 տարի առաջ այս օրերին Վահան Քերոբյանը խաբեց վարորդներին

2021 թվականի օգոստոսի 30-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց․ «Հայաստանում ծառայությունների նոր որակով բենզալցակայանների ցանց կհայտնվի։ Արևմտյան երկրների բենզալցակայաններում հիմնականում ինքնասպասարկումն է տարածված։  Դա թույլ է տալիս նվազեցնել բենզինի արժեքը։ Այնտեղ կարող են բենզինը նույնիսկ զեղչով վաճառել, քանի որ փոքր խանութներ են կից գործում։ Սուրճն ու շոկոլադը, որ կողքից գնում եք, նրանց հավելյալ եկամուտ է բերում, ինչի հաշվին նույնպես կարող են իջեցնել բենզինի գինը»։

Քերոբյանն ասաց, որ արտասահմանյան այդ ընկերության հետ բանակցությունները բավական առաջ են գնացել։ «Ընկերությունը ո՛չ ռուսական է և ո՛չ էլ եվրոպական, այլ մանրամասներ թույլ տվեք դեռ չհայտնել։ Բայց այն բավական խոշոր և հայտնի ընկերություն է», – ասաց նախարարը։

Վահան Քերոբյանի հայտարարությունից հետո անցել է երկու տարի։ Բենզինի գինն այժմ նույնն է, ինչ երկու տարի առաջ։ Վարորդները պարբերաբար ականատես են լինում թանկացմանը։

Նոր ընկերություն, իհարկե, եկել է․ խոսքը վերաբերում է բրիտանական նավթագազային միջազգային Shell ընկերությանը։ Սակայն նա հենց վաճառում է ամենաթանկ բենզինը։

Ստացվում է՝ Վահան Քերոբյանը պարզապես խաբեց վարորդներին։