Հրապարակվել են Արցախում միրգ-բանջարեղենի վաճառքի թույլատրելի ամենաբարձր գները

Հրապարակվել են Արցախում միրգ-բանջարեղենի վաճառքի թույլատրելի ամենաբարձր գները

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Ըստ այդմ՝ լոլիկի համար ամենաբարձր թույլատրելի գին է սահմանվել 700 դրամը, չերրի տեսակի համար՝ 1000 դրամը, վարունգի համար՝ 500 դրամը, նազրվանի համար՝ 650 դրամը, պղպեղի համար 700 դրամը, իսկ խաղողի համար՝ 1200 դրամը։

Возможно, это изображение отрывной талон, календарь и текст