Սպերցյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Կրասնոդարի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրորդ տարին անընդմեջ երկրպագուների կողմից ճանաչվում է թիմի` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը քվեարկության ժամանակ հավաքել է ձայների 48,78 տոկոսը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է հարձակվող Ջոն Կորդոբան (19%), երրորդը՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը (8,34%)։
2022/23 մրցաշրջանում Սպերցյանը 41 խաղում դարձել է 14-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։