Տեղեկություններ կան, որ հայտնի քայլարածը հարվածել է արցախցի երեխային ու հնչեցրել սեռական բնույթի ծանր վիրավորանքներ

Տեղեկություններ կան, որ հայտնի քայլարածը հարվածել է արցախցի երեխային ու հնչեցրել սեռական բնույթի ծանր վիրավորանքներ
Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական սուրեն թորոսյանի և անչափահաս արցախցի երեխայի միջև տեղի ունեցած միջադեպով նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։
 
Մարդիկ խոսում են, որ հայտնի քայլառաստը ոչ միայն հոգեբանական բնույթի բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, այլև՝ վիրավորել է նրան ու հասցրել ծանր սեռական բնույթի հայհոյանքներ։ Տեղեկություններ են նաև պտտվում, որ թորոսյանը հայհոյանքներով չի սահմանափակվել՝ նա նաև հարվածներ է հասցրել անչափահաս փոքրիկին։
 
Զանգել եմ Թալինի քննչական վարչություն ու բազմիցս անպատասխան եմ մնացել, ուստի դեպքից տեղյակ բոլոր մարդկանց խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ և տրամադրել տեղեկություն երեխայի ծնողների մասին, որպեսզի կարողանանք կապ հաստատել վերջիններիս հետ ու ցուցաբերենք համապատասխան օգնություն։
 
Հնարավոր է՝ քայլառաստի տերերը լռեցման, ահաբեկման կամ շանտաժի փորձ կատարեն երեխայի ծնողների նկատմամբ։
 
Հ․Գ․ Ներողություն եմ խնդրում ձեր ախորժակի վրա ազդող ու փսխումների հավանականությունը մեծացնող լուսանկարի հրապարակման համար։