Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ՝ մայիսի 28-ին, դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին ասել է գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք` մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։