Թուրքական լիրան կտրուկ անկում է գրանցել Էրդողանի հաղթանակից հետո

Թուրքական լիրան կտրուկ անկում է գրանցել Էրդողանի հաղթանակից հետո

Այսօր առավոտյան թուրքական լիրան կտրուկ անկում է գրանցել այն լուրերից հետո, երբ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրությունների երկրորդ փուլում 4 տոկոս առավելությամբ հաղթել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, հայտնում է kommersant.ru-ն։

Այսօրվա առուվաճառքի սկզբում լիրան դոլարի նկատմամբ իջել է 0,45%-ով՝ հասնելով 20,06-ի:

«Մենք բավականին հոռետեսական կանխատեսում ունենք լիրայի վերաբերյալ՝ Էրդողանի իշխանության մնալու արդյունքում», - CNBC-ին ասել է Wells Fargo-ի տնտեսագետ Բրենդան Մաքքենան: Նրա խոսքով՝ երկրորդ եռամսյակի ավարտին լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ կարող է իջնել 1 դոլարի դիմաց 23-ի, իսկ հաջորդ տարի՝ 25-ի։

Լիրայի փոխարժեքի վերաբերյալ նույնքան հոռետեսական կանխատեսումներ են անում Morgan Stanley-ի վերլուծաբանները։ Նրանք կարծում են, որ առանց տնտեսական քաղաքականության կուրսի փոփոխության, լիրայի փոխարժեքը մինչև տարեվերջ կարող է իջնել մինչև 28՝ 1 դոլարի դիմաց։