Թավշյա կոչված հեղափոխականների կողմից միջնամատի արժանացած Արմեն Դանիելյանը դարձել է նրանց սրտի դատավորը․ Մանուկյան

ԱԺ-ում դատավորների ընտրության հարցն է քննարկվում։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։
Ելույթի իր խոսքն ուղղելով թեկնածուներից Արմեն Դանիելյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանւոկյանն ասաց, որ իր ելույթը վերնագրել է՝ «ՔՊ-ական իշխանության սրտի դատավորը»։
«Մարդ, որն ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է, մարդ, որը, ըստ տարածված կարծիքի, դակում է այն որոշումները, որոնք նախաապես կայացնում է Նիկոլ Փաշինյանը, մարդ, որը բոլոր իշխանությունների օրոք է փորձել հաճոյանալ նրանց, մարդ, որը թավշյա կոչված հեղափոխականների կողմից միջնամատի արժանացած է․․․»,-ասաց պատգամավորը։
Մանրամսն՝ տեսանյութում։