Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք. զոհվածների ծնողները՝ Փաշինյանին

Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք. զոհվածների ծնողները՝ Փաշինյանին



Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հնչեցրեց կառավարության շենքի առաջ նստացույց իրականացնող ծնողների հարցերը:

 «Մենք Նիկոլ Փաշինյանին երկու հարց ունենք։ Ի՞նչ էիք զգում, երբ հրամայում էիք կալանավորել զոհվածի մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար ու դավաճանական քաղաքականության արդյունքում։ Որը, ի տարբերություն ձեր որդի Աշոտիկի, քաղաքում հանգիստ շրջելու փոխարեն, ննջում է Եռաբլուրում։

Ժամանակին հայտարարեցիք, թե Արցախը Հայաստան է ու վերջ։ Ժամանակին Դուք մեր որդիներին զորակոչեցիք բանակ՝ Արցախը պաշտպանելու։ Այսօր Դուք հպարտությամբ հայտարարում եք, թե Արցախը Ադրբեջան է։ Հայտարարում եք, թե դա միշտ է այդպես եղել, պարզապես նախկինները մեզ խաբել ու այդ մասին երբեք չեն ասել։ Եթե Արցախը Ադրբեջան էր, ինչու մեր որդիներին սպանեցիք Ադրբեջանում։ Դուք տարաք, այլ ոչ թե նախկինները»,- լսվեց լրագրողի միացրած ձայնագրությունում։