Ադբեջանցիները կանգնեցրել են Հայաստան եկող շտապօգնության մեքենան

Ադբեջանցիները կանգնեցրել են Հայաստան եկող շտապօգնության մեքենան

Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ կանգնեցրել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան եկող շտապօգնության մեքենան, ստուգել նրանում գտնվող բուժառուներին, բուժանձնակազմին, նաեւ մեքենան: Այս մասին ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:

«Թուրք սահմանապահները ստուգել են մեր բուժառուներին, բուժանձնակազմի անձնագրերը, ինչպես նաեւ շտապօգնության մեքենան, նրանք 10-15 րոպե մնացել են անցակետում, ամբողջապես ստուգվել են»,-ասել է Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան ՓԲԸ գործադիր տնօրեն Լիլիթ Նազարյանը:

Նա նշեց, որ հետդարձի ճանապարհին նույնպես անցակետում ստուգել են, նկարահանել մեքենան:

Հիշեցնենք, որ 10 օրից ավելի Արցախից Հայաստան բուժառուներ չէին տեղաափոխվել, ասյօր միայն 9 ծանր հիվանդություններ ունեցող բուժառուներ են տեղափոխվել Հայաստան:

Մանրամասները՝ տեսանյութում: