Քանի դեռ ազգային իշխանություն չունենք ու թշնամուն հակահարված չենք տվել մեր տղերքն անընդհատ զոհվելու են․ Աղաբաբյան

Քանի դեռ ազգային իշխանություն չունենք ու թշնամուն հակահարված չենք տվել մեր տղերքն անընդհատ զոհվելու են․ Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․

«Ժամեր առաջ Երասխի հատվածում մեր ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը սպանվել է ադրբեջանցիների կողմից, էն ադրբեջանցիների, որոնց հետ իշխանությունները քիրվայություն են ուզում անել ու մեզ էլ համոզում են, թե թշնամու հետ "խաղաղություն" է լինելու։

Քանի դեռ ազգային օրակարգ չենք ձևավորել, քանի դեռ ազգային իշխանություններ չունենք, քանի դեռ թշնամուն հակահարված չենք տվել ու հողաքավաքը հռչակել որպես ազգային միակ և ուղիղ ճանապարհ, մեր տղերքն անընդհատ զոհվելու են էսպես մեկ-մեկ, կամ 100-ներով, կամ 1000-ներով, ինչպես 44-օրյայի ժամանակ․․․»։