Արդարությունից եք խոսում, հիմա ինչի՞ց եք վախենում, թող ՍԴ-ն հարցը քննի, որոշի. Սեյրան Օհանյան

Իշխանությունը նորից առաջ նայելու փոխարեն անընդհատ հետ է նայում՝ չհասկանալով, որ այսօր երկրում օրինականության պատասխանատուն իրենք են: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մենք ասում ենք, որ մեր փաստարկված կարծիքով Սեդա Սաֆարյանը օրենք է խախտել և առաջարկում ենք հարցի քննարկում փոխանցել Սահմանադրական դատարանին, չեմ հասկանում, թե ինչից եք վախենում»,-ասաց նա: