Երկու օր ա՝ Վահանգն Ալեքսանյանը խոսում ա տուռնիկից, չեմ հասկանում էդ մարդու մոտ ի՞նչ ասոցիացիաներ ա առաջանում․ պատգամավոր

«Հայաստան» խմբակցությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագիծը։
Հարցի վերաբերյալ իր ելույթում խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց․
«Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 28-ին միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի իրավունքը չունի։ Սա, ըստ էության, նույն կարգավորումն է, ինչը՝ ԱԺ պատգամավորների դեպքում է, պետք է հրաժարվեր ձենռարկատիրական գործունեությամբ զբաղվելուց, չի հրաժարվել , այստեղ տարբեր ժամկետներ են քննարկվում, ընդդիմադիրները մի կարծիքի են, իշխանականներն այլ կարծիքի են , բայց ամենազարմանալին իշխանական ատգամավորների ձևակերպումներն են, որոնցով իրենք փաստում են, որ Սեդա Սաֆարյանը թուլ է տվել օրենքի խախտում։ 3 ձեևակերպում առանձնացրեցի՝ «մոռացություն», «անփութություն» , «տեխնիկակա խնդիր», իսկ իրավիճակը փորձեց ավելի գեղեցկացնել Սերգեյ Բագրատյանը՝ էմոցիոնալ հարցադրում հնչեցնելով՝ «ի՞նչ եք հետապնդում»։ Ու էս ձևակերպումներն անում են մարդիկ , ովքեր Հրայր Թովմասյանի նվիրած գրիչից մի ամբողջ լեգենդ են հյուսել»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։