Մարտի 26-ին ՏԻՄ ընտրություն է Սյունիքի և Սիսիանի երկու համայնքներում․ ովքե՞ր են մասնակցում

Մարտի 26-ին ՏԻՄ ընտրություն է Սյունիքի և Սիսիանի երկու համայնքներում․ ովքե՞ր են մասնակցում

Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր։

Այսպիսով, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են՝ 

  • «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը),
  • «Իմ հզոր համայնք»,
  • «Հայկական երազանք»
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

 Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են

  • Հայաստանի Հանրապետական
  • «Քաղաքացիական պայմանագիր»
  • «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

 Նախընտրական քարոզարշավն ավարտվում է մարտի 24-ին։ Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։