Ինչպե՞ս են գնահատել ՀՀ քաղաքացիները Թուրքիային և Սիրիային օգնելու կառավարության որոշումները

Ինչպե՞ս են գնահատել ՀՀ քաղաքացիները Թուրքիային և Սիրիային օգնելու կառավարության որոշումները

«Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը այս ամիս հարցում է արել ՀՀ քաղաքացիների շրջանում վերջին շրջանի ամենից ուշագրավ թեմաների մասին։ Հարցերից մեկը եղել է հետևյալը․

«ՀՀ կառավարությունը հումանիտար օգնություն և փրկարարական ջոկատ ուղարկեց Թուրքիա և Սիրիա: Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը»:

Հարցման պատկերը ստացվել է հետևայլը.

Թուրքիա փրկարարներ և օգնություն տրամադրելուն լիովին դրական է արձագանքել հարցվածների 33.9%-ը, իսկ Սիրիա փրկարարներ և օգնություն ուղարկելուն՝ 57.3%-ը:

Թուրքիայի դեպքում՝ որոշումը ընդհանրապես բացասական է համարել հարցվածների 21.4%-ը, իսկ Սիրիայի դեպքում՝ 8.1%-ը: Թուրքիայի դեպքում ավելի շուտ բացասական է գնահատել որոշումը հարցվածների 10.6%-ը, իսկ Սիրիայի դեպքում՝ 3.7%-ը: