Մեր երեխաներին տարել մորթել են, հիմա էլ եկել քննարկում են կազմակերպում. Զոհվածի մայր

Մեր երեխաներին տարել մորթել են, հիմա էլ եկել քննարկում են կազմակերպում. Զոհվածի մայր



Սա քննարկում էր, որ իբր լսեն և հասկանան մեր կարծիքը, բայց այս մարդիկ թքած ունեն մեզ վրա, մեկ տարի ՊՆ-ում ոչինչ չեն արել, որ իմ երեխային գտնեն, նա համարվում էր անհետ կորած:

Այս մասին ԱԺ-ում փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

«Խոսում են երաշխիքների մասին, բայց հիմնական երաշխիքն այն է, որ մեր երեխաներին չտանեն զոհեն: Կամ զոհվածների ծնողները պե՞տք է գան և ներկայացնեն, թե ինչ խնդիրների ենք բախվում ամեն օր պետական կառույցներ դիմելիս, իրենք ի՞նչ է չգիտեն»,-ասաց նա: