Ագրարային համալսարանի հանրակացարանը կօտարվի․ արժեքը մոտ 625 մլն դրամ է

Ագրարային համալսարանի հանրակացարանը կօտարվի․ արժեքը մոտ 625 մլն դրամ է

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում գույք օտարելու մասին որոշում կայացրեց. Ներկայացված նախագծով նախատեսվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակացարանը օտարել մրցույթով:

Խոսքը համալարանին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Արաբկիր 37 փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող 2630.2 քմ մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.081276 հեկտար մակերեսով հողամասը օտարելու մասին է:

Հաշվի առնելով, որ Գույքը հնարավոր է չօտարվի հայտարարվող մրցույթի արդյունքում՝ Նախագծի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանվել է, որ միայն Գույքի օտարման դեպքում այն կհամարվի Հիմնադրամից հետ վերցված: Նաեւ սահմանվել է, որ Գնորդի կողմից գույքի օտարման նպատակով առաջարկվող գնի վճարումից հետո միայն Հիմնադրամի հետ կլուծվի կնքված անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիրը։

Օտարման առաջարկվող Գույքն իրենից ներկայացնում է հանրակացարանային մասնաշենք, որի միայն 1-ին հարկն է Հիմնադրամի կողմից ներկայումս շահագործվում։

Գույքի շուկայական արժեքը 2022 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ՝ 624 770 000 դրամ՝ ներառյալ գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի շուկայական արժեքը։