Ինչ ունեցվածք են հայտարարագրել էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարները․ Lurer.com

Ինչ ունեցվածք են հայտարարագրել էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարները․ Lurer.com

Lurer.com-ը գրում է․ Շարունակելով բաձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրությունը՝ այսօր կանդրադառնանք էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և վերջինիս տեղակալների ներկայացրած հայտարարագրերին:

Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, նա ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։ Քերոբյանը հայտարարագրել է նաև 2012 թ․-ին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեկ ավտոմեքենա։ Քերոբյանը հանդիսանում է նաև անգլիական «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և հայտարարագրել է ընկերության՝ իրեն պատկանող 17.39 տոկոս բաժնեմասը, որի արժեքը 1,5 մլն դոլար է։ Քերոբյանը հայտարարագրել է նաև Էկոնոմիկայի նախարարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացած 20 մլն 225 հազար դրամ աշխատավարձը։ Հատկանշական է, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը՝ տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձը հանտարարագրում որևէ տեղեկություն չի ներկայացրել դրամական միջոցների մասին։ Հայտարարագրում բացակայում են թե՛ կանխիկ դրամական միջոցների, թե՛ բանկային հաշիվների մասին տեղեկությունները։ Նշենք, որ ըստ պաշտոնի ստանձնման հայտարարագրի՝ 2020 թ․-ին նա «Ինտերնետ Պրոջեքթս» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրության դիմաց եկամուտ հայտարարագրել է 35 մլն դրամ եկամուտը։ 

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ ավտոկայանատեղի, 2015 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, պաշտոնյայի բանկային ավանդները կազմել են 5,000,000.00 դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 368,191.00 դրամ և 12,019.38 ԱՄՆ դոլար: Պաշտոնյան հայտարագրել է նաև 4,800,000.00 կանխիկ դրամ: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 17,117,291.00 դրամ:

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հայտարագրել է 2016-ին նվիրատվություն ստացած բնակարան, 2011-ին գնված VAZ մակնիշի ավտոմեքենա, պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդը կազմել է 20,000.00 դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 60,000.00 ԱՄՆ դոլար: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 1,351,163.00 դրամ, 2,998.00 ԱՄՆ դոլար, 993.00 եվրո:

Նախարարի մյուս տեղակալ Անի Իսպիրյանը հայտարարագրել է երկու բնակարան, 200,000.00 ռուբլուն համարժեք բանկային ավանդ: Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,936,015.97 դրամ, 2,309.43 ռուսական ռուբլի: Կանխիկ դրամը՝ 8,000.00 դրամ և 100,000.00 ռուբլի: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 6,451,692.00 դրամ և 515,192.97 ռուսական ռուբլի: Վերջինս նաև 199,461.00 ռուբլի վարկ ունի: Պաշտոնյայի ծախսերը կազմել են 2,885,000.00 դրամ:

Եվ վերջապես Քերոբյանի չորորդ տեղակալ նարեկ Տերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, 2013-ին գնված AUDI մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 864,000.00 դրամ, 1,000,000.00 ռուբլի, 15,000.00 դոլար և 15,000.00 եվրո: Կանխիկ դրամը կազմել է 282,500.00 դրամ և 1,500,000.00 ռուսական ռուբլի:  Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23,272,992.00 դրամ և 1,500,000.00 ռուբլի: