Երևանում ավտոմեքենա է այրվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 26-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցի 60 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։50-ին, մարվել՝ 23։58-ին։ Այրվել է «VAZ-2108» մակնիշի ավտոմեքենան։