«Հրապարակ». Ով է փոխարինելու Նազելի Բաղդասարյանին

«Հրապարակ». Ով է փոխարինելու Նազելի Բաղդասարյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց` իր էջում գրելով այդ մասին եւ շնորհակալություն հայտնելով «վարչապետին` բարձր վստահության համար»։ Սակայն հայտնի է, որ նրա նկատմամբ դեռ դեկտեմբերին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ էր հարուցվել, իր հետ փոխկապակցված անձին պաշտոնի նշանակելու հետ կապված։ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հերքել էր պաշտոնանկության մասին լուրերը:

 

Մեր տեղեկություններով, մարզպետ է նշանակվելու  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանը` Մեղրաշեն գյուղից»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։