ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը սպասարկելու. Վահե Դավթյան

ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը սպասարկելու. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 

ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է "Զանգեզուրյան միջանցքի" բացումը սպասարկելու։
 

Որքանով հասկանում եմ, արդեն առկա է բազմակողմանի կոնսենսուս ԵՄ, Թուրքիայի, Իրանի և, բնականաբար, Երևանի ու Բաքվի միջև։

 

Մնաց հասկանալ միջանցքի կարգավիճակը։ Թեև ցանկացած կարգավիճակում՝ անգամ հայկական կողմի տոտալ վերահսկողության պարագայում, այն ծառայելու է մեկ նպատակի՝ թուրքական էքսպանսիայի իրականացմանը դեպի Կասպից տարածաշրջան ու Մեծ Կենտրոնական Ասիա։

 

«Թավշյա հեղափոխություն» հատուկ օպերացիան մոտենում է իր ավարտին։