Հրդեհ՝ Գյումրի քաղաքում․ կա տուժած

Հրդեհ՝ Գյումրի քաղաքում․ կա տուժած

Հունվարի 24-ին, ժամը 17:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 17:52 -ին, մարվել՝ 18:52-ին: Տան նկուղում արվել են կենցաղային իրեր (մոտ 8 քմ) և ջերմահարվել մուտքի դուռը: Քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1952 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: