ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումները նախատեսված են հունվարի 26-ին

ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումները նախատեսված են հունվարի 26-ին

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ հաստատել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցի քննարկման վերաբերյալ վերջնական օրակարգը։

 

Հինգշաբթի ՝ հունվարի 26-ին, ցերեկային նստաշրջանին (Ստրասբուրգի ժամանակով 17:00-20:00) տեղի կունենան քննարկումներ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքների լուծման ընթացիկ հարցերի վերաբերյալ։

 

Նկատենք, որ քննարկման այս ձեւաչափը չի նախատեսում որեւէ փաստաթղթի ընդունում։