ԱԱԾ պահեստազորի սպաները պատրաստ են աջակցել զոհվածների հարազատներին

ԱԱԾ պահեստազորի սպաները պատրաստ են աջակցել զոհվածների հարազատներին

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ, ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ
 
 
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհը պատճառ է դարձել ժամկետային ծառայության 15 զինվորի ողբերգական մահվան:
 
 
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, արձանագրում, որ ցավը հանուրինս է:
 
 
Դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ իրավամբ հարցերի տեղիք է տվել, ավելին, կասկած հարուցել: Հետևաբար քննությունն առավելագույնս խորը և թափանցիկ պիտի ընթանա:
 
 
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար: